Հոբ 32։1-22

32  Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։  Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Ասուածանից արդարացնելու համար։  Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չ’գտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։  Եւ Եղիուսն սպասել էր Յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։  Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չ’կար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։  Եւ Բուզացի Բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։  Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։  Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։  Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։ 10  Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։ 11  Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։ 12  Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չ’կար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։ 13  Միայն թէ չ’ասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կ’յաղթէ նորան, ոչ թէ մարդ։ 14  Եւ նա ինձ դէմ չ’շարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։ 15  Նորանք ապշեցին, այլեւս չ’պատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։ 16  Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։ 17  Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։ 18  Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։ 19  Ահա որովայնս չ’բացուած գինիի նման է. նոր տկերի պէս, որ տրաքվում են։ 20  Ասեմ որ հանգստանամ. շրթունքներս բանամ եւ պատասխանեմ. 21  Ոչ ոքի երեսպաշտութիւն չ’անեմ, եւ ոչ մէկի չ’շողոքորթեմ. 22  Որովհետեւ ես շողոքորթել չ’գիտեմ. շուտով կ’վերացնէր ինձ իմ Արարիչը։

Ծանոթագրություններ