Հոբ 33։1-33
33 Բայց սակայն մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր։
2 Ահա հիմա բացել եմ բերանս, թող լեզուս խօսէ քիմքումս։
3 Սրտիս ուղղութեամբն են խօսքերս. եւ շրթունքներիս գիտութիւնը մաքուր խօսում են։
4 Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։
5 Եթէ կարող ես, պատասխան տուր ինձ. պատրաստուիր առաջիս կանգնիր։
6 Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. ես էլ եմ ցեխից կազմուած։
7 Ահա թող իմ երկիւղը քեզ չ’զարհուրեցնէ, եւ իմ ճնշումը քեզ վերայ չ’ծանրանայ։
8 Արդարեւ ասել ես ականջիս, եւ ես լսեցի խօսքերի ձայնը.
9 Թէ մաքուր եմ ես՝ առանց յանցանքի. անարատ եմ ես, անօրէնութիւն չ’ունիմ.
10 Ահա Նա պատճառանք է գտնում ինձ վերայ, ինձ թշնամի է համարում իրան։
11 Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շաւիղներս։
12 Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ. որովհետեւ Աստուած մարդիցը մեծ է։
13 Ի՞նչու համար ես վիճում նորա հետ, որ իր բոլոր գործքերի համար պատասխան չի տալ։
14 Սակայն մէկ անգամ* կ’խօսէ Աստուած, եւ միւսանգամ. բայց մարդս ուշադրութիւն չէ անում։
15 Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս։
16 Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, եւ նորանց խրատելով կնքում է,
17 Որ մարդիս հեռացնէ վատ գործից, եւ ամբարտաւանութիւնը ծածկէ մարդից։
18 Որ ետ պահէ նորա հոգին կորուստից, եւ նորա կեանքը՝ սրով անցնելուց։
19 Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։
20 Եւ նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։
21 Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։
22 Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։
23 Եթէ նորա համար կայ մի միջնորդող հրեշտակ, հազարից գերազանցող մէկը, որ իմացնէ մարդիս նորա ուղղութիւնը.
24 Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան կորուստն* իջնելուց. ես քաւութիւն եմ գտել։
25 Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին։
26 Աստուծուն կ’աղօթէ, եւ նա նորան կ’ընդունէ, եւ նա կ’տեսնէ նորա երեսը ուրախութեամբ. եւ այսպէս նա ետ է տալիս մարդիս նորա արդարութիւնը։
27 Նա նայում է մարդկանց վերայ. եւ եթէ նա ասէ. Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չ’արաւ.
28 Նա ազատել է իմ հոգին կորուստն* իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կ’զուրճանայ։
29 Ահա այս ամենը Աստուած անում է մարդիս հետ երկու եւ երեք անգամ։
30 Որ նորա հոգին ետ դարձնէ կորուստից* կեանքի լոյսովը լոյսի մէջ։
31 Ականջ դիր, Յոբ, լսիր ինձ. լուռ կաց, եւ ես խօսեմ։
32 Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել։
33 Եթէ չ’կայ, լսիր ինձ. լռիր եւ ես քեզ իմաստութիւն սովորեցնեմ։
Ծանոթագրություններ
^ 33։14 Կամ՝ կերպով։
^ 33։24 Կամ՝ գերեզմանն։
^ 33։28 Կամ՝ գերեզմանն։
^ 33։30 Կամ՝ գերեզմանից։