Հոբ 37։1-24

37  Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։  Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։  Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։  Նորա ետեւիցը մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։  Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, մեծամեծ բաներ է անում, եւ մենք չ’գիտենք։  Որովհետեւ նա ձիւնին ասում է. Եղիր երկրի վերայ. նաեւ ուժեղ անձրեւին եւ իր զօրութեան ուժեղ տարափին։  Ամեն մարդի ձեռք կնքում է. որ հասկանան նորա ստեղծագործութեան բոլոր մարդիկը։  Եւ գազանները մտնում են որջերը, եւ բնակվում են իրանց այրերումը։  Հարաւիցը* գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը։ 10  Աստուծոյ շնչելիցը սառնամանիք են գոյանում, եւ ջրերի տարածութիւնը սեղմվում է։ 11  Նաեւ բեռնում է թումպը իր թացութիւնով, եւ փռում է իր լուսաւոր ամպերը։ 12  Եւ նորանք շուռ գալիով տեղափոխվում են նորա խորհուրդերովը, որ անեն նորա բոլոր իրանց հրամայածը երկրի երեսի վերայ։ 13  Մերթ խրատի համար, մերթ երկրի համար, մերթ շնորհքի համար բերում է նա նորանց։ 14  Ով Յոբ, լսիր այս բաները, կանգնիր եւ հասկացիր Աստուծոյ սքանչելիքը։ 15  Գիտե՞ս արդեօք, թէ Աստուած ինչպէս է բեռնում նորանց, եւ փայլեցնում՝ իր ամպի լոյսը։ 16  Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ կատարեալի հրաշալիքները։ 17  որ հանդերձներդ տաքանում են՝ երկիրը հարաւից հանգստանալիս, 18  Նորա հետ մէկտեղ տարածեցի՞ր երկինքը, որ ամուր է ինչպէս ձուլած հայելի։ 19  Սովորեցրու մեզ, թէ ինչ ասենք նորան. չենք կարողանում մի բան կարգադրել խաւարի պատճառով։ 20  Նորան կ’պատմուի՞ արդեօք, երբոր ես խօսեմ. եթէ մէկ մարդ ասէ, իսկոյն կուլ կ’գնայ։ 21  Եւ հիմա չեն տեսնում լոյսը, որ ճառագայթում է երկնքի վերայ. բայց քամին անցնում է վերայովը եւ պայծառացնում նորանց։ 22  Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։ 23  Նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. նա զօրութեամբ բարձրացեալ է, եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։ 24  Նորա համար մարդիկ վախենում են նորանից. նա մտիկ չի անիլ ոչ մի ինքն իրանում իմաստուն եղողին։

Ծանոթագրություններ

37։9 Կամ՝ Ներքնասենեակիցը։