Հոբ 41։1-34

41  Կարո՞ղ ես կարթով բռնել Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։  Կարո՞ղ ես նորա քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։  Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կ’անէ նա, կամ կակուղ խօսքեր կ’խօսէ՞ քեզ հետ։  Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կ’դնէ. կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։  Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։  Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, եւ նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։  Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։  Ձեռքդ դիր վերայ, եւ իսկոյն յիշիր պատերազմ. միւսանգամ չես անիլ։  Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։ 10  Մի այնպիսի յանդուգն չ’կայ, որ նորան գրգռէ. ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ. 11  Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, բոլոր երկնքի տակինը իմն է։ 12  Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։ 13  Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կ’մտնէ։ 14  Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։ 15  Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. կպուած են՝ պինդ կնքուած. 16  Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը. 17  Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։ 18  Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։ 19  Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։ 20  Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ, 21  Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։ 22  Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։ 23  Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։ 24  Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։ 25  Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։ 26  Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։ 27  Երկաթը նա յարդ է համարում. պղինձը՝ փտած փայտի պէս։ 28  Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։ 29  Թակը դարմանի պէս է համարում. ծաղր է անում տէգի ճօճալի վերայ. 30  Նորա տակին սրածայր խեցիներ կան. կամնասայլ է փռում ցեխի վերայ։ 31  Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։ 32  Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։ 33  Երկրիս վերայ նորա նմանը չ’կայ, նա աներկիւղ է ստեղծուել։ 34  Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։

Ծանոթագրություններ