Հոբ 8։1-22

8  Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.  Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։  Մի՞թէ Աստուած կ’դարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կ’դարձնէ։  Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։  Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,  Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կ’զարթնէ քեզ համար, եւ կ’ապահովացնէ քո արդարութեան բնակարանը.  Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կ’մեծանայ։  Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,  Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ. 10  Ահա նորանք քեզ կ’սովորեցնեն եւ քեզ կ’ասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կ’արտասանեն։ 11  Մի՞թէ պրտուն կ’բուսնի առանց տիղմի. կնիւնը կ’աճէ՞ առանց ջրի. 12  Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չ’կտրուած՝ ամեն խոտից առաջ կ’չորանայ։ 13  Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. եւ կեղծաւորի յոյսը պիտի կորչի։ 14  Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն* է։ 15  Նա կ’կռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կ’բռնէ նորանից, բայց նա չի կենալ։ 16  Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտեզիցը վեր. 17  Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում. 18  Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։ 19  Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։ 20  Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը. 21  Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։ 22  Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կ’չքանայ։

Ծանոթագրություններ

8։14 Եբր. տուն։