Հովել 1։1-20

1  Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուելի որդի՝ Յովէլին:  Լսեցեք սա, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով բոլոր երկրի բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին:  եւ կամ ձեր հայրերի օրերին: Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի:  Խառնիճից մնացածը մորեխը կերավ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ:  Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամէն գինի խմողներ, քաղցուին համար, կտրվել է ձեր բերանիցը:  Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, մատակ առիւծի ժանիքներ ունի:  Նա իմ որթը աւրեց, թզենիս կոտրատեց, բլորովին պլոկեց ու դեն գցեց. նորա ուռերը սպիտակացան:  Ողբա կոյսի պէս, որ քուրձով տօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ:  Հացի ընծան եւ նուէրը կրուել է Տիրոոջ տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառա քահանաները: 10  Արտը աւերուել է, երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել իւղը: 11  Ամաչեցէք, ով երկրագործներ. Ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը: 12  Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը: 13  Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասավորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպսասաւորներ, որ խափանել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընձան եւ նուէրը: 14  Ծոմ սրբուցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը: 15  Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից: 16  Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ ուրախութիւն եւ ցնծութիւնը: 17  Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը: 18  Ինչպես են հեծում անասունները, շշկուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չ’կայ նորանց համար, ոչխաների հօտերն էլ տանջվում են: 19  Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը: 20  Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները:

Ծանոթագրություններ