Հովհաննես 12։1-50

12  Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ:  Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր:  Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը:  Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝  Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ:  Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր:  Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ:  Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չ’ունիք:  Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ: 10  Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն: 11  Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին: 12  Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, 13  Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը: 14  Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ 15  մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած: 16  Եւ նորա աշակերտներն առաջ չ’իմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան: 17  Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան: 18  Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը: 19  Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց: 20  Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը: 21  Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գլիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել: 22  Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին: 23  Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի: 24  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ: 25  Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձը ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան: 26  Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան: 27  Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ: 28  Հայր, փառաւորիր քո անունը: Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ: 29  Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ: 30  Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար: 31  Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կ’գցվուի: 32  Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կ’քաշեմ ինձ մօտ: 33  Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի: 34  Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կ’կենայ. եւ դու ի՞նչպէս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին: 35  Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չ’հասնէ. եւ խաւարումը գնացողը չ’գիտէ, թէ ո՞ւր է գնում: 36  Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք: Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից: 37  Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38  Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրով բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ: 39  Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է. 40  Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չ’իմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց: 41  Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց: 42  Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին: 43  Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը: 44  Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին: 45  Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում: 46  Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ: 47  Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չ’հաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չ’եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը: 48  Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը: 49  Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ: 50  Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում:

Ծանոթագրություններ