Հովհաննես 13։1-38

13  Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. եւ մինչեւ վերջը սիրեց նորանց:  Եւ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդէն Յուդա Սիմօնեան Իսկարիովտացու սրտի մէջ էր գցել, որ մատնէ նորան:  Յիսուսը գիտենալով որ Հայրն ամեն բան իր ձեռն է տուել, եւ որ Աստուածանից դուրս եկաւ, եւ Աստուծոյ մօտ է գնում.  Ընթրիքիցը վերկացաւ եւ հանդերձները վայր դրաւ, եւ մի ղենջակ առաւ իր մէջքը պատեց:  Յետոյ ջուր ածեց կոնքը, եւ սկսեց աշակերտների ոտները լուանալ, եւ այն ղենջակովը սրբել որ մէջքին պատած էր:  Եւ Սիմօն Պետրոսի մօտ եկաւ. եւ նա նորան ասեց. Տէր, դո՞ւ ես իմ ոտները լուանում:  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սորանից յետոյ կ’իմանաս:  Պետրոսը նորան ասեց. Դու իմ ոտները չես լուանալ յաւիտեան. Յիսուսը պատասխանեց նորան. Եթէ քեզ չ’լուանամ, ինձ հետ բաժին չ’ունիս:  Սիմօն Պետրոսն ասեց նորան. Տէր, ոչ թէ իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ գլուխն էլ: 10  Յիսուսը նորան ասեց. Լուացածին բան պէտք չէ, բացի ոտները լուանալ. այլ բոլորովին մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ թէ ամենքդ: 11  Որովհետեւ գիտէր իրան մատնիչին. նորա համար ասեց, Ոչ թէ ամենքդ մաքուր էք: 12  Եւ երբոր նորանց ոտները լուացաւ, իր հանդերձներն առաւ՝ եւ դարձեալ սեղան նստեց, եւ նորանց ասեց. Գիտէ՞ք ես ինչ արի ձեզ: 13  Դուք ինձ կանչում էք Վարդապետ եւ Տէր, եւ լաւ էք ասում, որովհետեւ եմ: 14  Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք: 15  Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք: 16  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը: 17  Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք: 18  Ձեր բոլորիդ համար չեմ ասում. ես գիտեմ նորանց, որ ընտրեցի. բայց որ գրուածը կատարուի, թէ Նա որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դէմ իրան կրունկը բարձրացրեց: 19  Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հաւատաք թէ ես եմ: 20  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կ’ուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում: 21  Յիսուսն այս ասելով տրտմեց հոգովը, եւ վկայեց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ձեզանից մէկը կ’մատնէ ինձ: 22  Աշակերտներն էլ իրար մտիկ էին տալիս տարակուսած, թէ ո՞ւմ համար է ասում: 23  Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր, որին Յիսուսը սիրում էր: 24  Սիմօն Պետրոսը նորան ակնարկեց որ հարցնէ թէ նա ո՞վ է, որի համար ասում է: 25  Եւ նա Յիսուսի լանջովն ընկած, ասեց նորան. Տէր, նա ո՞վ է: 26  Յիսուսը պատասխանեց. Նա է՝ որ ես պատառը թաց կ’անեմ եւ նորան կ’տամ. եւ պատառը թաց արաւ եւ տուաւ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացուն: 27  Եւ պատառիցը յետոյ սատանան մտաւ նորա մէջ. եւ Յիսուսը նորան ասեց. Ինչ որ անում ես՝ շուտով արա: 28  Եւ այս բանը սեղան նստողներից ոչ ով չ’իմացաւ, թէ ի՞նչ պատճառով ասեց նորան: 29  Որովհետեւ ոմանք կարծում էին, թէ որովհետեւ Յուդան քսակն ունէր, Յիսուսը նորան ասեց, թէ առ՝ ինչ որ այս տօնին պէտք է մեզ. կամ թէ աղքատներին բան տայ: 30  Եւ նա երբոր պատառն առաւ, շուտով դուրս գնաց. եւ գիշեր էր: 31  Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. եւ Աստուած նորանում փառաւորուեցաւ: 32  Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կ’փառաւորէ իր անձումը. եւ շուով կ’փառաւորէ նորան: 33  Որդեակք, տակաւին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ. ինձ կ’որոնէք, եւ ինչպէս Հրէաներին ասեցի, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ. եւ հիմա էլ ձեզ եմ ասում: 34  Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք: 35  Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք: 36  Սիմօն Պետրոսը նորան ասեց. Տէր, ո՞ւր ես գնում. Յիսուը պատասխանեց նորան. Որ տեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետեւից գալ. բայց յետոյ իմ ետեւից կ’գաս: 37  Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. իմ անձը քեզ համար կ’դնեմ: 38  Յիսուսը պատասխանեց նորան. Քո ա՞նձը կ’դնես ինձ համար. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, որ հաւը դեռ չի խօսիլ, որ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ:

Ծանոթագրություններ