Հովհաննես 15։1-27

15  Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է:  Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի:  Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի:  Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք:  Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել:  Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է:  Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ:  Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք:  Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. կացէք իմ սէրի մէջ: 10  Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ: 11  Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի: 12  Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի: 13  Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար: 14  Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ: 15  Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չ’գիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ: 16  Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ: 17  Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք: 18  Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել: 19  Եթե այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ: 20  Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին. ձերն էլ կ’պահեն: 21  Բայց այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին: 22  Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. բայց հիմա պատճառանք չ’ունին իրանց մեղքի համար: 23  Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում: 24  Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չ’գործեց, մեղք չէին ունենալ. բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ: 25  Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ Զուր տեղն ատեցին ինձ: 26  Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ’վկայէ ինձ համար: 27  Եւ դուք էլ կ’վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք:

Ծանոթագրություններ