Հովնան 2։1-10

2  Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստծուն ձկան փորիցը.  Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը:  Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով:  Եւ ես ասեցի՝ Ես վռնդուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին:  Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ:  Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը*, ով իմ Տէր Աստուած:  Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը:  Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են:  Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. Փրկութիւնը Տիրոջն է: 10  Եւ Տէրը հրամայեց ձկանը. եւ նա Յովնանին փսխեց ցամաքը:

Ծանոթագրություններ

2։6 Կամ՝ գուբիցը։