Հովնան 3։1-10

3  Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով.  Վեր կաց գնայ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզչութիւնը, որ ես քեզ կ’ասեմ.  Եւ Յովնանը վեր կացավ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ, եւ Նինուէն մեծ քաղաք էր Աստուածոյ համար՝ երեք օրուայ ճանապարհ:  Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի:  Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները:  Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացավ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ.  Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագավորի ու նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն.  Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը:  Ով գիտէ, գուցե Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւիցը ու մենք չ’կորչենք: 10  Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ:

Ծանոթագրություններ