Հովնան 4։1-11

4  Եւ Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ.  Եւ աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ո՛հ Տէր, սա չէ՞ր իմ խօսքը քանի որ դեռ իմ երկրումն էի. դորա համար էլ աճապարեցի որ փախչեմ Թարսիս. որովհետեւ գիտեի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կ’զղջաս չարիքի համար:  Եւ հիմա, ով Տէր, աղաչում եմ առ իմ հոգիս ինձանից. որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է:  Եւ Տէրն ասեց. Մի՞թէ լաւ է որ բարկացել ես*։  Եւ Յովնանը դուրս եկաւ քաղաքիցը եւ նստեց քաղաքի արեւելեան կողմին, եւ իրան համար այնտեղ մի հովանի շինեց եւ նորա տակին նստեց շուքի մէջ մինչեւ որ տեսնէ թէ ինչ է լինելու քաղաքին:  Եւ Տէր Աստուածը հրամայեց մի դդմենու, որ նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխին վերայ, որ նորան ազատէ իր պատապանքիցը. եւ Յովնանը ուրախացաւ դդմենումվերայ մեծ ուրախութիւնով:  Եւ Աստուած հրամայեց մի որդնի առաւօտուայ արշալոյսը ծագելիս, եւ նա զարկեց դդմենուն, եւ սա չորացավ:  Եւ եղաւ երբոր արեգակը ծագեց, այն ժամանակ Աստուած հրամայեց արեւելեան խորշակահար քամուն, եւ արեւը զարկեց Յովնանի գլխին, եւ նա թուլացավ, եւ իր անձի համար ուզում էր մեռնել, եւ ասաց. Մեռնելս լաւ է ապրելուցս:  Եւ Աստուած ասեց Յովնանին. Մ՞թէ լաւ է որ բարկացել ես դդմենու մասին. Եւ նա ասեց. Լաւ է, որ բարկացել եմ մինչեւ մահ: 10  Եւ Տէրն ասեց. Դու ափսոսում ես դդմենու մասին, որի վերայ աշխատութիւն չ’քաշեցիր, եւ որին չ’մեծացրիր , որն որ մէկ գիշերուայ մէջ փչացաւ: 11  Իսկ ես չ’ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը, եւ շատ անասուն:

Ծանոթագրություններ

4։4 Մի՞թէ խիստ բարկացել ես։