Հռոմեացիներ 3։1-31

3  Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը:  Շատ, ամեն կերպով. առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան:  Բայց ի՞նչ. եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի:  Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը:  Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է:  Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը:  Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում:  Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ Չար գործենք՝ որ բարին գայ. որոնց դատաստանը արդար է:  Եւ հիմա ի՞նչ. աւելի՞ ենք. ամենեւին ոչ. որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մէղքի տակ են. 10  Ինչպէս որ գրուած է, որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ: 11  Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող, 12  Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ: 13  Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ: 14  Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է: 15  Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար: 16  Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը: 17  Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին: 18  Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ: 19  Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի: 20  Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն: 21  Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով. 22  Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ: 23  Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են. 24  Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է: 25  Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին: 26  Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է. 27  Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանուեցաւ. ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. ոչ, այլ հաւատքի օրէնքովը: 28  Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի: 29  Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. այո, հեթանոսներինն էլ է: 30  Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից, եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը: 31  Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. քաւ լիցի. այլ օրէնքը հաստատում ենք:

Ծանոթագրություններ