Ղևտական 12։1-8

12  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եթէ մի կնիկ սերմ ընդունէ եւ արու զաւակ ծնէ, եօթն օր անմաքուր պիտի լինի. նորա դաշտանի զատուելու օրերի համեմատ անմաքուր պիտի լինի:  Եւ ութերորդ օրը անթլփատութեան մարմինը թլփատուի:  Եւ երեսունեւերեք օր նա իր մաքրուելու արիւնովը նստէ. եւ բնաւ մի սուրբ բանի պիտի չ’դպչի, ոչ էլ սրբարանը մտնէ մինչեւ իր մաքրուելու օրերի լրանալը:  Բայց եթէ աղջիկ ծնելու լինի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պէս, եւ վաթսունեւվեց օր նստէ իր մաքրուելու արիւնովը:  Եւ տղայ կամ աղջիկ զաւակի համար իր մաքրուելու օրերը լրանալուց յետոյ, մի տարեկան գառն բերէ ողջակէզի համար եւ մեղքի պատարագի համար՝ մի աղաւնու ձագ կամ մի տատրակ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ:  Եւ նա մատուցանէ նորան Եհովայի առաջին եւ քաւութիւն անէ նորա համար, եւ նա իր արեանը աղբիւրիցը մաքրուի:  Արու կամ էգ զաւակ ծնողի օրէնքը այս է: Եւ եթէ նորա ձեռքը չ’հասնէ գառն բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ, մէկը ողջակէզի՝ եւ միւսը մեղքի պատարագի համար, եւ քահանան քաւութիւն անէ նորա համար, եւ նա մաքրուի:

Ծանոթագրություններ