Ղևտական 19։1-37

19  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ:  Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. եւ իմ շաբաթները պահէք. ես եմ Եհովան ձեր Աստուածը:  Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. ես եմ Եհովան ձեր Աստուածը:  Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք:  Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի:  Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չ’ընդունուի:  Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ:  Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չ’ժողովես: 10  Եւ քո այգին ճռաքաղ չ’անես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չ’քաղես. նորանք աղքատին եւ օտարականին թողես. ես եմ Եհովան ձեր Աստուածը: 11  Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. եւ իրար մի խաբէք: 12  Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. ես եմ Եհովան: 13  Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չ’մնայ: 14  Խուլին մի հայհոյիր. եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. ես եմ Եհովան: 15  Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. քո դրացուն արդարութիւնով դատիր: 16  Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս. քո ընկերի արիւնը չ’մտնես. ես եմ Եհովան: 17  Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես: 18  Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. ես եմ Եհովան: 19  Իմ կանոնները պահէք. քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չ’տաս. քո արտումը զանազան սերմ չ’վարես. եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չ’հագնես: 20  Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի պատժուին. նորանք պիտի չ’մեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր: 21  Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար: 22  Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Եհովայի առաջին նորա արած մեղքի համար. եւ նորա արած մեղքը ներուի նորան: 23  Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չ’թլփատուած անթլփատութիւն համարէք. ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չ’ուտուի: 24  Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի: 25  Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. ես եմ Եհովան ձեր Աստուածը: 26  Միսը արիւնովը չ’ուտէք. չ’հմայէք, եւ գուշակութիւն չ’անէք: 27  Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չ’կտրէք եւ մօրուքիդ եզերքը չ’ապականես: 28  Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չ’շինէք. ես եմ Եհովան: 29  Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չ’ընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չ’լցուի: 30  Իմ շաբաթները պահէք եւ եմ սրբարանը յարգէք. ես եմ Եհովան: 31  Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը: 32  Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. ես եմ Եհովան: 33  Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան: 34  Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը: 35  Դատաստանի մէջ անիրաւութիւն չ’անէք եւ ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ: 36  Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ: 37  Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. ես եմ Եհովան:

Ծանոթագրություններ