Ղևտական 2։1-16

2  Եւ երբոր մէկ անձ հացի նուէր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նորա պատարագը բարակ ալիւրից լինի. եւ նորա վերայ իւղ թափէ, եւ կնդրուկ դնէ նորա վերայ.  Եւ Ահարօնի որդկանցը՝ քահանաների մօտ բերէ նորան, եւ քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար:  Եւ հացի նուէրիցը մնացածը՝ Ահարօնին եւ նորա որդկանցը լինի՝ ամենասուրբ պատարագ Եհովայի համար:  Եւ եթէ թոնիրում թխած հացի նուէր պատարագ մատուցանելու լինիս, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր՝ կամ իւղով օծուած անխմոր լաւաշներ լինի:  Եւ եթէ քո պատարագը տապակի վերայ թխուած հացի նուէր է, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր լինի:  Կտոր կտոր նորան կտորես, եւ վերան իւղ թափես. սա հացի նուէր է:  Եւ եթէ քո պատարագը կասկարայի մէջ եփուած հացի ընծայ է, բարակ ալիւրից իւղով շինուի:  Եւ սորանցից շինուած հացի նուէրը բերես Եհովայի մօտ, եւ քահանային ներկայացնես, եւ նա սեղանին մօտեցնէ նորան:  Եւ քահանան առնէ նուէրիցը նորա յիշատակը, եւ սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար: 10  Եւ նուէրիցը մնացածը Ահարօնին ու նորա որդկանցը լինի. սա ամենասուրբ պատարագ է Եհովային: 11  Ոչ մի հացի նուէր որ դուք Եհովային մատուցանէք, խմորեալ չ’շինուի, որովհետեւ ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրեւ պատարագ չ’այրէք Եհովայի համար: 12  Իբրեւ երախայրեաց պատարագ մատուցրէք նորանց Եհովային. բայց սեղանի վերայ պիտի չ’այրուին անուշահոտութեան համար: 13  Եւ քո բոլոր հացի նուէրը աղով աղես, եւ քո հացի նուէրիցը քո Աստուծոյ ուխտի աղը պակաս չ’անես. քո բոլոր պատարագովը աղ էլ մատուցանես: 14  Եւ եթէ առաջի արմտեաց նուէր մատուցանելու լինես Եհովային, կրակով հեղի արած հասկերից ծեծուած ցորեն մատուցանես քո առաջի արմտեաց նուէրը, 15  Եւ նորա վերայ իւղ թափես եւ կնդրուկ դնես վերան. սա հացի նուէր է: 16  Եւ քահանան այրէ նորա յիշատակը նորա ծեծուած ցորենիցը եւ նորա իւղիցը նորա բոլոր կնդրուկովը՝ Եհովային պատարագ լինելու համար:

Ծանոթագրություններ