Ղևտական 21։1-24

21  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. Մի քահանայ մի անձի համար անմաքուր չ’լինի իր ժողովրդի մէջ.  Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար,  Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի:  Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չ’դառնայ իրան պղծելով:  Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չ’անեն, եւ իրանց մօրուքի եզերքը չ’ածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չ’անեն.  Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. եւ իրանց Աստուծոյ անունը չ’պղծեն. որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. ուրեմն սուրբ լինեն:  Պոռնիկ կամ պղծուած կնիկ չ’առնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չ’առնեն. որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն:  Եւ պիտի սրբես նորան. որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ:  Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. նա կրակով պիտի այրուի: 10  Եւ իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ զգեստները հագնէ, իր գլուխը պիտի չ’բանայ, եւ իր հանդերձները չ’պատառէ. 11  Եւ մի մեռած մարդի մօտ չ’գնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի: 12  Եւ սրբարանիցը դուրս չ’գայ եւ իր Աստուծոյ սրբարանը չ’պղծէ. որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. ես եմ Եհովան: 13  Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ: 14  Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չ’առնէ. այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ, 15  Որ իր սերունդը չ’պղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան: 16  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 17  Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, թող չ’մօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու. 18  Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չ’մօտենայ. կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ ականջատը, 19  Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը, 20  Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ փոշտանակը. 21  Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չ’մօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. նա արատաւոր է. իր Աստուծոյ հացը մատուցանելու չ’մօտենայ: 22  Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ ամենասուրբ բաներիցը եւ սուրբ բաներիցը. 23  Միայն վարագոյրի մօտ չ’մտնէ եւ սեղանին չ’մօտենայ, ըստ որում արատ ունի. եւ իմ սուրբ բաները չ’պղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ: 24  Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ:

Ծանոթագրություններ