Ղևտական 22։1-33

22  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ, որ Իսրայէլի որդկանց սուրբ բաներիցը զգոյշ կենան, եւ իմ սուրբ անունը չ’պղծեն այն բաներով որ ինձ համար սրբում են. ես եմ Եհովան:  Ասիր նորանց. Ձեր բոլոր սերունդիցը ձեր ազգերի մէջ՝ ով որ իր անմաքրութիւնը իր վերայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներին, որ Իսրայէլի որդիքը սրբում եմ Եհովայի համար, այն անձն իմ առաջիցը պիտի կորչէ. ես եմ Եհովան:  Ով որ Ահարօնի ցեղիցը բորոտ լինի կամ ծորում ունենայ, սուրբ բաներիցը պիտի չ’ուտէ՝ մինչեւ որ մաքրուի. եւ ով որ մեռելից պղծուած մի բանի դպչէ, կամ մի մարդ որի զուգաւորութեան սերմն իրանից ելած է,  Կամ ով որ դպչէ որ եւ իցէ սողունի, որոով կարող էր անմաքուր լինել, կամ մի մարդի, որից նա կարող էր անմաքուր լինել, որ եւ իցէ անմաքրութիւն որ նա ունենայ.  Սորանց դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սուրբ բաներիցը չ’ուտէ, այլ իր մարմինը ջրով լուանայ.  Եւ երբ արեգակը մար մտնէ, մաքուր լինի, եւ յետոյ սուրբ բաներիցն ուտէ, որովհետեւ նա իր հացն է:  Մեռածը կամ գազանաբեկը չ’ուտէ, որ նորանով չ’պղծուի. ես եմ Եհովան:  Եւ իմ կարգադրութիւնը պիտի պահեն, որ նորա համար մեղք չ’կրեն, եւ չ’մեռնեն նորա համար որ պղծուել են. ես եմ Եհովան որ նորանց սրբում եմ: 10  Եւ ոչ մի օտարական չ’ուտէ սուրբ բանիցը. քահանայի հիւրը կամ վարձկանը սուրբ բանիցը չ’ուտէ: 11  Բայց քահանայի իր փողովը ծախու առած անձը եւ իր տանը ծնուածը նորանից ուտէ. նորանք նորա կերակրիցը ուտեն: 12  Եթէ քահանայի աղջիկը մի օտարականի հետ ամուսնանայ, այն ամուսնացած աղջիկը նուիրուած սուրբ բաներիցը պիտի չ’ուտէ: 13  Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չ’ունենայ, եւ ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. սակայն ոչ մի օտարական նորանից չ’ուտէ: 14  Եւ եթէ մի մարդ սխալմամբ մի սուրբ բանից ուտէ, նորա հինգերորդ մասը վերան աւելացնէ, եւ սուրբ բանը քահանային տայ: 15  Եւ Իսրայէլի որդկանց Եհովային նուիրած սուրբ բաները չ’պղծեն. 16  Եւ իրանց վերայ յանցանքի անօրէնութիւն չ’բերեն, նորանց սուրբ բաներն ուտելով. որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորանց: 17  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 18  Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Իսրայէլի տանից՝ կամ Իսրայէլի մէջ եղող օտարականներից՝ ամեն մէկը, որ իր պատարագը մատուցանում է իրանց որ եւ իցէ ուխտերիցը եւ որ եւ իցէ կամաւոր ընծաներիցը, որ մատուցանում են Եհովային իբրեւ զոհ. 19  Որ ձեզ համար ընդունելի լինի, պիտի անարատ եւ արու լինի, արջառներից՝ ոչխարներից՝ կամ այծերից: 20  Ոչ մի արատ ունեցողը պիտի չ’մատուցանէք, որովհետեւ ձեզ համար ընդունելի չի լինիլ: 21  Եւ ով որ արջառներիցը կամ ոչխարներիցը Եհովային խաղաղութեան զոհ մատուցանելու լինի, ուխտ կատարելու համար՝ կամ կամաւոր ընծայի համար՝ անարատ պիտի լինի, որ ընդունուի. ոչ մի արատ պիտի չ’լինի նորա վերայ: 22  Կայրը՝ կամ կոտրածը՝ կամ վիրաւորուածը կամ խաղաւարտ ունեցողը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը՝ այսպէսիները Եհովային պիտի չ’մատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ: 23  Բայց ականջատ եւ կրճատ զուարակը՝ կամ ոչխարը կամաւոր ընծայի համար մատուցանես. բայց ուխտի պատարագի համար ընդունելի չէ: 24  Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չ’մատուցանէք Եհովային, եւ ձեր երկրումը չ’անէք այս բաները: 25  Եւ օտարականի ձեռքից էլ՝ այս ամենիցը ձեր Աստուծոյն պատարագ չ’մատուցանէք, որովհետեւ նորանց մէջ խեղութիւն եւ արատ կայ. նորանք ձեզ համար ընդունելի չեն: 26  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 27  Երբոր զուարակ կամ ոչխար կամ այծ ծնուի, եօթն օր իր մօր տակը մնայ. եւ ութերորդ օրը՝ եւ նորանից յետոյ Եհովային ընդունելի լինի պատարագի նուէրի համար: 28  Եւ կովը կամ ոչխարն իր ձագովը մէկտեղ մէկ օրուայ մէջ չ’մորթէք: 29  Եւ երբոր գոհութեան զոհ մատուցանէք Եհովային, այնպէս մատուցանէք որ ձեզ համար ընդունելի լինի: 30  Նոյն օրը ուտուի. մինչեւ առաւօտ չ’թողէք նորանից. ես եմ Եհովան: 31  Եւ իմ պատուիրանքները պահէք եւ անէք նորանց. ես եմ Եհովան: 32  Եւ իմ սուրբ անունը չ’պղծէք, որ ես սրբուիմ Իսրայէլի որդկանց մէջ. ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ. 33  Որ ձեզ համար Աստուած լինելու համար՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի. ես եմ Եհովան:

Ծանոթագրություններ