Ղևտական 24։1-23

24  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Պտուիրիր Իսրայէլի որդիներին՝ որ ծեծած մաքուր ձէթ բերեն քեզ մօտ լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի:  Ժողովքի խորանի մէջ՝ վկայութեան վարագոյրից դուրս միշտ Ահարօնը պատրաստէ այն՝ իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին.սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի:  Ճրագները մաքուր աշտանակի վերայ Եհովայի առաջին միշտ պատրաստէ:  Եւ բարակ ալիւր առնես, եւ նորանով տասնեւերկու շօթ թխես. ամեն մէկ շօթը երկու տասանորդից պիտի լինի:  Եւ նորանք դնես Եհովայի առաջին մաքուր սեղանի վերայ՝ երկու կարգով դնես՝ կարգը վեց հատ:  Եւ ամեն մի կարգի վերայ զուտ կնդրուկ դնես, որ հացի վերայ պատարագի յիշատակ լինի Եհովայի համար:  Ամեն շաբաթ օր նա պատրաստէ նորան միշտ Եհովայի առաջին Իսրայէլի որդիների կողմանէ յաւիտենական ուխտով:  Եւ նա Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի, եւ սուրբ տեղը ուտեն նորան. որովհետեւ նա ամենասուրբ է նորա համար Եհովայի պատարագներից յաւիտենական կանոնով: 10  Եւ մի Իսրայէլացի կնկան որդի դուրս գնաց, որի հայրը Եգիպտացի էր Իսրայէլի որդիների մէջ, եւ կռուեցին բանակումը այն Իսրայէլացի կնկան որդին եւ մի Իսրայէլացի մարդ: 11  Եւ այն Իսրայէլացի կնկան որդին հայհոյեց Եհովայի անուանը եւ անիծեց. եւ Մովսէսի մօտ բերին նորան. եւ նորա մօտ անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղիցը՝ Դաբրիի եղջիկը: 12  Եւ բանտարկեցին նորան, մինչեւ որ Եհովայի հրամանը յայտնուի իրանց, 13  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 14  Այն հայհոյողին բանակիցը դուրս հանիր, եւ բոլոր լսողներն իրանց ձեռքերը դնեն նորա գլխին, եւ բոլոր ժողովքը քարկոծեն նորան: 15  Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես ասելով. Ամեն ով որ իր Աստուծոյն անիծէ, նա իրան մեղքը պիտի կրէ: 16  Եւ Եհովայի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնուի. բոլոր ժողովքն անպատճառ քարկոծեն նորան. ինչպէս օտարականը նոյնպէս եւ երկրացին, Եհովայի անունը հայհոյողը պիտի մեռցնուի: 17  Եւ այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի: 18  Եւ նա որ անասուն սպանէ, պիտի հատուցանէ նոյնի տեղ նոյնը: 19  Եւ եթէ մի մարդ իր դրացուն մի խեղութիւն պատճառէ, ինչպէս որ արել է՝ իրան էլ այնպէս անեն. 20  Կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ինչպէս որ նա այն մարդին խեղութիւն է պատճառել, այնպէս էլ պիտի լինի իրան: 21  Եւ անասուն սպանողը պիտի հատուցանէ այն. բայց մարդ սպանողը պիտի մեռցնուի: 22  Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը: 23  Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ. եւ այն անիծող մարդին բանակիցը դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին նորան. եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր:

Ծանոթագրություններ