Ղևտական 26։1-46

26  Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չ’շինէք, եւ ձեզ համար արձաններ չ’կանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չ’դնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը:  Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. ես եմ Եհովան:  Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք,  Ես էլ ձեր անձրեւները կ’տամ իրանց ժամանակին, եւ երկիրն իր արդիւնքը կ’տայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կ’տան.  Եւ ձեր կալը կ’հասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կ’հասնէ. եւ ձեր հացը կուշտ կ’ուտէք, եւ ձեր երկրի մէջ ապահովութեամբ կ’բնակուէք:  Եւ ես խաղաղութիւն կ’տամ երկրին, եւ հանգիստ կ’պառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. եւ ես կ’վերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ:  Եւ ձեր թշնամիներին կ’հալածէք, եւ նորանք սրով կ’ընկնեն ձեր առաջին:  Եւ ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին:  Եւ ձեզ վերայ կ’նայեմ, եւ ձեզ կ’աճեցնեմ եւ կ’շատացնեմ, եւ ձեզ հետ կ’հաստատեմ իմ ուխտը: 10  Եւ հին պաշար կ’ուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դուրս կ’հանէք: 11  Եւ ես իմ խորանը ձեր մէջ կ’դնեմ, եւ իմ հոգին ձեզանից չի զզուիլ. 12  Եւ ձեր մէջը ման կ’գամ, եւ ձեզ համար Աստուած կ’լինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կ’լինէք: 13  Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չ’լինէք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի: 14  Բայց եթէ ինձ չ’լսէք եւ այս բոլոր պատուիրանքները չ’կատարէք, 15  Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չ’անէք, եւ իմ ուխտը դրժէք. 16  Ես էլ սա կ’անեմ ձեզ, ձեր վերայ կ’ուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կ’սերմէք. որովհետեւ ձեր թշնամիները կ’ուտեն նորան, 17  Եւ իմ երեսը ձեզ վերայ կ’դարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կ’սպանուիք. եւ ձեզ ատողները կ’իշխեն ձեզ վերայ, եւ կ’փախչէք առանց մէկը ձեզ հալածելու: 18  Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չ’լսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ եօթնպատիկ կ’պատժեմ. 19  Եւ ձեր զօրութեան հպարտութիւնը կ’կոտրեմ, եւ ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կ’անեմ: 20  Եւ ձեր ոյժը դարտակ տեղը կ’վերջանայ, եւ ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ: 21  Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չ’ուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնպատիկ հարուածք կ’աւելացնեմ ձեզ վերայ: 22  Եւ ձեզ վերայ կ’ուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կ’անեն, եւ ձեր անասունները կ’ջարդեն, եւ ձեզ կ’քիչացնեն. եւ ձեր ճանապարհները անապատ կ’դառնան: 23  Եւ եթէ սորանցով էլ չ’խրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք, 24  Այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կ’վարուիմ, եւ ես էլ ձեր մեղքերի համար եօթնապատիկ կ’պատժեմ ձեզ: 25  Եւ ձեզ վերայ կ’ուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կ’ժողովուիք, եւ ձեր մէջը ժանտախտ կ’ուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կմատնուիք: 26  Ես ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կ’թխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կ’տրուի ձեզ. եւ կ’ուտէք ու չէք կշտանալ: 27  Եւ եթէ սորանցով էլ ինձ չ’լսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ, 28  Այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկութեամբ խոտորնակ կ’վարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կ’պատժեմ ձեզ. 29  Եւ ձեր որդիների միսը կ’ուտէք, եւ ձեր աղջկանց միսը կ’ուտէք: 30  Եւ ձեր բարձր տեղերը կ’քանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կ’փչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կ’դնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի: 31  Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ ձեր սուրբ տեղերը ամայի կ’անեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ: 32  Եւ երկիրը ամայի կ’անեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները կ’զարմանան նորա վերայ: 33  Եւ ձեզ ազգերի մէջ կ’ցրուեմ, եւ ձեր ետքից սուր կ’քաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կ’լինի, եւ ձեր քաղաքները աւերակ կ’լինեն: 34  Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կ’վայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կ’լինիք. երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կ’հաճեցնէ. 35  Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. որովհետեւ ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք: 36  Եւ ձեզանից մնացեալների սրտին թողում կ’բերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չ’եղած՝ պիտի ընկնեն: 37  Եւ սուրի երեսից փախչելու պէս իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չ’եղած, եւ պիտի չ’կարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել: 38  Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ: 39  Եւ ձեզանից մնացեալներն իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին: 40  Եւ եթէ խոստավանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել, 41  Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. եթէ այն ժամանակ նորանց անթլփատ սիրտը խոնարհուի եւ իրանց անօրէնութեանը պատժին յօժարուեն. 42  Այն ժամանակ կ’յիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կ’յիշեմ, եւ այն երկիրն էլ կ’յիշեմ: 43  Եւ այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտի հաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. եւ նորանք իրանց անօրէնութեանը պատժին պիտի յօժարեն. հէնց բուն նորա համար որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին: 44  Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը: 45  Բայց նորանց համար պիտի յիշեմ նախնիքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. ես եմ Եհովան: 46  Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով:

Ծանոթագրություններ