Ղևտական 3։1-17

3  Եւ եթէ նորա պատարագը խաղաղութեան զոհ է, երբոր նա արջառներիցն է մատուցանում, թէ արու լինի թէ էգ, Եհովայի առաջին անարատը մատուցանէ:  Եւ իր ձեռքը իր պատարագի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի դրանը մորթէ նորան. եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները սեղանի վերայ շուրջանակի սրսկեն արիւնը:  Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,  Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ:  Եւ Ահարօնի որդիքն այրեն սեղանի վերայ այն ողջակէզի հետ որ կրակի վերայի փայտերի վերայ է, Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար:  Եւ եթէ հօտերիցն է նորա խաղաղութեան զոհի համար Եհովային մատուցանելու պատարագը, թէ արու լինի եւ թէ էգ՝ անարատը մատուցանէ:  Եթէ նա իր ընծան գառն է մատուցանում, Եհովայի առաջին մատուցանէ նորան:  Եւ ձեռքն իր ընծայի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը:  Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն նորա ճարպը եւ բոլոր դմակը ողնաշարի մօտիցը կտրելով, եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, 10  Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ: 11  Եւ քահանան սեղանի վերայ այրէ սա՝ Եհովային պատարագի հաց լիելու համար: 12  Եւ եթէ նորա պատարագը այծ է, Եհովայի առաջին բերէ նորան. 13  Եւ իր ձեռքը նորա գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը: 14  Եւ նա պատարագ մատուցանէ նորանից իր պատարագը Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, 15  Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներով մէկտեղ հանէ: 16  Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. ամեն ճարպը Եհովայինն է: 17  Ձեր ազգերումը ձեր բոլոր բնակարանների մէջ յաւիտենական կանոն լինի, որ բնաւ ոչ ճարպ ուտէք՝ ոչ էլ արիւն:

Ծանոթագրություններ