Ղևտական 7։1-38
7 Եւ այս է յանցանքի պատարագի օրէնքը. այս ամենասուրբ է:
2 Ողջակէզը մորթած տեղը մորթեն յանցանքի պատարագը. եւ նորա արիւնը սրսկէ սեղանի վերայ շուրջանակի.
3 Եւ նորանից մատուցանէ բոլոր ճարպը՝ այսինքն դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը.
4 Եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ:
5 Եւ քահանան այրէ սորանց սեղանի վերայ Եհովային պատարագ լինելու. սա յանցանքի պատարագ է:
6 Քահանաների ամեն արուն ուտէ այն. սուրբ տեղը ուտուի. սա ամենասուրբ է:
7 Ինչպէս է մեղքի պատարագը այնպէս է եւ յանցանքի պատարագը, նորանց օրէնքը մէկ է. նորանով քաւութիւն անող քահանայինը լինի այն:
8 Եւ մի քահանայ որ մատուցանում է մէկի ողջակէզը, այն ողջակէզի մորթը այն քահանայինը լինի որ մատուցրեց:
9 Եւ բոլոր թոնիրի մէջ եփուած՝ եւ բոլոր կասկարայի մէջ եւ տապակի վերայ շինուած հացի նուէրը, նորա մատուցանող քահանայինը լինի:
10 Եւ ամեն իւղով զանգուած՝ կամ չոր հացի նուէրը՝ Ահարօնի բոլոր որդկանցը լինի. իրար հաւասար են:
11 Եւ այս է Եհովային մատուցանելու խաղաղութեան զոհի օրէնքը.
12 Եթէ շնորհակալութեան համար մատուցանէ նորան, թող մատուցանէ շնորհակալութեան զոհի հետ իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ եւ բարակ ալիւրից իւղով զանգուած՝ հունցուած շօթեր:
13 Շօթերի հետ խմորեալ հացի նուէր մատուցանէ՝ շնորհակալութեան համար եղած իր խաղաղութեան զոհի հետ:
14 Եւ նորանից այսինքն ամեն ընծաներից մէկ հատ բարձրացնելու ընծայ մատուցանէ Եհովային. եւ սա խաղաղութեան զոհի արիւնը սրսկող քահանայինը լինի:
15 Եւ նորա շնորհակալութեան համար եղած խաղաղութեան զոհի միսը ուտուի մատուցրուած օրը. նորանից մինչեւ առաւօտ չ’մնայ:
16 Եւ եթէ նորա պատարագը ուխտի համար է կամ կամաւոր զոհ է, զոհը մատուցած օրը ուտուի եւ մնացածը հետեւեալ օրը ուտուի:
17 Եւ զոհի մսիցը երրորդ օրուայ մնացածը կրակով այրուի:
18 Եւ եթէ իր խաղաղութեան զոհի մսից երրորդ օրն ուտուելու լինի, ընդունելի պիտի չ’լինի, նորա մատուցանողին պիտի չ’համարուի, պղծութիւն լինի, եւ նորանից ուտող անձը իր անօրէնութիւնը կրէ:
19 Եւ ամեն անմաքուր բանի դպած միսը պիտի չ’ուտուի, կրակով պիտի այրուի. սակայն ամեն մաքուրը ուտէ միսը:
20 Բայց այն անձը՝ որ Եհովայի խաղաղութեան զոհիցը միս ուտէ եւ ինքն անմաքուր է, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի:
21 Եւ ամեն անմաքուր բանի դպչող անձը թէ մարդի անմաքրութեան՝ թէ անմաքուր անասունի եւ թէ ամեն կերպ անմաքուր պիղծ բանի* դպչի, եթէ Եհովայի խաղաղութեան զոհի մսիցն ուտելու լինի, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի:
22 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
23 Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Բնաւ արջառի կամ ոչխարի կամ այծի ճարպ չ’ուտէք:
24 Եւ մեռած անասունի ճարպը՝ եւ պատառուածի ճարպը՝ ամեն գործի մէջ գործածուի, բայց բնաւ պիտի չ’ուտէք նորանից:
25 Որովհետեւ ով որ ուտելու լինի այն անասունի ճապրիցը, որ պատարագ է մատուցուել Եհովային, այն ուտող անձը իր ժողովրդիցը պիտի կորչի:
26 Եւ ձեր ամեն բնակարաններումը բնաւ արիւն պիտի չ’ուտէք, թէ թռչունի լինի եւ թէ անասունի:
27 Ամեն անձ որ ինչ եւ իցէ արիւն ուտէ, անձը իր ժողովրդիցը պիտի կորչի:
28 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
29 Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Իր խաղաղութեան զոհը Եհովային մատուցանողը՝ իր խաղաղութեան զոհիցը պատարագ բերէ Եհովային:
30 Եհովայի պատարագները իր ձեռքովը բերէ. ճարպը երբուծովը բերէ, որ երբուծը երերացնելու պատարագի համար երերացնուի Եհովայի առաջին:
31 Եւ քահանան ճարպը այրէ սեղանի վերայ. բայց երբուծը Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի:
32 Եւ աջ զիստը քահանային պիտի տաք՝ բարձրացնելու պատարագի համար ձեր խաղաղութեան զոհերիցը:
33 Ահարօնի որդիներից ով որ խաղաղութեան զոհի արիւնը եւ ճարպը մատուցանէ, աջ զիստը նորա բաժինը լինի:
34 Որովհետեւ նորանց խաղաղութեան զոհերիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը Իսրայէլի որդիներիցը վեր առի, եւ յաւիտենական կանոնով Իսրայէլի որդիներից՝ Ահարօն քահանային եւ նորա որդիներին տուի նորանց:
35 Սա Եհովայի պատարագներիցը Ահարօնի եւ նորա որդիների օծման համար է՝ նորանց Եհովային քահանայութիւն անելու մօտեցրած օրը:
36 Որ Եհովան պատուիրեց տալ նորանց՝ իրանց օծուած օրը՝ Իսրայէլի որդիներիցն իրանց ցեղերի մէջ յաւիտենական կանոնով:
37 Այս է ողջակէզի՝ հացի նուէրի եւ մեղքի պատարագի եւ յանցանքի պատարագի եւ ձեռք լցնելու եւ խաղաղութեան զոհի օրէնքը,
38 Որ Եհովան պատուիրեց Մովսէսին Սինա սարումը, այն օրը որ նա Իսրայէլի որդիներին պատուիրեց իրանց պատարագները Եհովային մատուցանելու Սինայի անապատումը:
Ծանոթագրություններ
^ 7։21 Կամ՝ սողունի։