Մաղաքիա 3։1-18

3  Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը:  Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս:  Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. եւ նորանք կ’լինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար:  Եւ ընդունելի կ’լինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին:  Եւ ես կ’մօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կ’լինեմ կախարդների ու շնացողների եւ սուտ երդում անողների դէմ. նաեւ վարձկանի վարձը, որբեւայրիին եւ որբին զրկողներին, եւ օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զօրաց Տէրը:  Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ. եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ։  Ձեր հայրերի օրերիցն ի վեր խոտորել էք իմ պատուէրներիցը եւ նորանց չէք պահել. ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ, ասում է Զօրաց Տէրը. բայց դուք ասում էք. Ի՞նչ բանում ետ դառնանք:  Մի՞թէ մարդ Աստուած կ’խաբէ, որ դուք ինձ խաբում էք. բայց դուք ասում էք, Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդումը եւ ընծայումը:  Անէծքով դուք անիծում էք, որովհետեւ դուք ինձ խաբում էք բոլոր ազգդ: 10  Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի: 11  Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չ’ապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չ’լինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը: 12  Եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինիք, ասում է Զօրաց Տէրը: 13  Ձեր խօսքերը ծանր են ինձ դէմ, ասում է Տէրը. բայց դուք ասում էք. Մենք ի՞նչ ենք խօսում քեզ դէմ: 14  Դուք ասում էք. Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահպանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զօրաց Տիրոջ առաջին: 15  Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները, մինչեւ անգամ Աստուծուն էլ փորձում են եւ պրծնում: 16  Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար։ 17  Եւ նորանք իմը կ’լինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականութիւնը. եւ ես նորանց կ’խնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կ’խնայէ, որ ծառայում է իրան: 18  Եւ դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը: ստուգված

Ծանոթագրություններ