Մաղաքիա 4։1-6

4  Որովհետեւ ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար արմատ եւ ոստ պիտի չ’թողէ:  Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս:  Եւ պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կ’անեմ, ասում է Զօրաց Տէրը:  Յիշեցէք իմ ծառայ Մովսէսի օրէնքը, որ նորան պատուիրեցի Քորեբի վերայ բոլոր Իսրայէլի մասին, կանոններ եւ իրաւունքներ:  Ահա ես կ’ուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.  Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով:

Ծանոթագրություններ