Մատթեոս 15։1-39

15  Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.  Ի՞նչու համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում:  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար:  Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը:  Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը* մահով մեռնի:  Բայց դուք ասում էք. թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը: Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք:  Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.  Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է:  Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են: 10  Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք. 11  Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին: 12  Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին: 13  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի: 14  Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մէջ կ’ընկնեն: 15  Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. 16  Այս առակը մեկնիր մեզ: Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք: 17  Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում: 18  Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում: 19  Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ: 20  Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում: 21  Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22  Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է: 23  Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է: 24  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: 25  Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ: 26  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել: 27  Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում: 28  Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. քեզ լինի ինչպէս ուզում ես. եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը: 29  Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց: 30  Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց: 31  Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն: 32  Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը: 33  Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք: 34  Եւ Յիսուսը նորանց ասեց. Քանի՞ հաց ունիք. նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ: 35  Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն: 36  Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին: 37  Եւ ամենքը կերան եւ կշտացան. եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան: 38  Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ: 39  Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները:

Ծանոթագրություններ

15։5 Կամ՝ անիծողը