Մատթեոս 20։1-34

20  Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու:  Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին:  Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին:  Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կ’տամ ձեզ:  Նորանք էլ գնացին. եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ:  Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ի՞նչու էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել:  Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չ’վարձեց: Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կ’առնէք:  Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց. Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինչեւ առաջինները:  Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան: 10  Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կ’առնեն. եւ նորանք էլ մի մի դահեկան առան: 11  Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում. 12  Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք: 13  Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր: 14  Քոնը առ եւ գնա. բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ: 15  Կամ մի՞թէ ես իշխանութիւն չ’ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ: 16  Այսպէս յետիններն առաջինք կ’լինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած: 17  Երբոր Յիսուսը վեր էր ելնում Երուսաղէմ, տասնեւերկու աշակերտներն առանձին իր հետ առաւ ճանապարհումը եւ ասեց նորանց: 18  Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կ’դատապարտեն նորան մահով. 19  Եւ կ’մատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. եւ նա երրորդ օրը յարութիւն կ’առնէ: 20  Այն ժամանակ Զեբեդիայի որդկանց մայրը իր որդկանցը հետ նորա մօտ եկաւ երկրպագեց, եւ նորանից մի բան խնդրեց: 21  Նա էլ ասեց նորան. Ի՞նչ ես ուզում: Նորան ասեց. Ասիր որ իմ այս երկու որդիքը նստեն մէկը քո աջ կողմը՝ եւ մէկը ձախ կողմը քո արքայութիւնումը: 22  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք այն բաժակը խմել որ ես եմ խմելու, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որ ես եմ մկրտուելու: Նորան ասեցին. Կարող ենք: 23  Եւ նա ասեց նորանց. Իմ բաժակը կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն որ ես պիտի մկրտուիմ կը մկրտուիք, բայց իմ աջ եւ ձախ կողմը նստեցնելն*՝ իմը չէ տալ. այլ նորանց՝ որ իմ Հօրիցը պատրաստուած է: 24  Եւ այն տասներն երբոր լսեցին, նեղացան այն երկու եղբարց վերայ: 25  Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչելով ասեց. Գիտէք, որ ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ. 26  Բայց այնպէս չ’լինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի: 27  Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի: 28  Ինչպէս մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ: 29  Եւ երբոր նորանք Երիքովից դուրս եկան, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից: 30  Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի: 31  Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի: 32  Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ: 33  Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին: 34  Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից:

Ծանոթագրություններ

20։23 Յուն. նստելն