Մատթեոս 27։1-66

27  Եւ երբոր առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան:  Եւ նորան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին:  Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին,  Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով: Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. դու տես:  Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան խեղդեց:  Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է:  Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար:  Նորա համար այն արտատեղը Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր:  Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը, Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին, 10  Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը: 11  Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը: Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում: 12  Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ ոչինչ չ’պատասխանեց: 13  Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. Չե՞ս լսում՝ ո՞րչափ բաներ են վկայում քեզ հակառակ: 14  Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ: 15  Բայց սովորութիւն էր կուսակալին տօնի ժամանակին մէկ կապուած արձակել ժողովրդի համար. որին որ ուզէին: 16  Եւ այն ժամանակ մի նշանաւոր բանտարկեալ ունէին, անունը Բարաբբա: 17  Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում: 18  Որովհետեւ գիտէր, որ նախանձով էին մատնել նորան: 19  Եւ երբոր նա ատեան նստած էր, նորա կինը մարդ ուղարկեց նորա մօտ եւ ասեց. Այդ արդար մարդի հետ դու բան չ’ունիս. որովհետեւ շատ բաներ քաշեցի այսօր նորա պատճառովը: 20  Բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային ուզեն, իսկ Յիսուսին կորցնեն: 21  Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար: Եւ նորանք ասեցին, Բարաբբային: 22  Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում: Ամենքն ասեցին. Թող խաչուի: 23  Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել: Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի: 24  Պիղատոսն էլ երբոր տեսաւ, թէ ոչինչ օգուտ չէ անում, այլ աւելի խռովութիւն է լինում, ջուր առաւ՝ ձեռքերը լուաց ժողովրդի առաջին եւ ասեց. Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ, դուք տեսէք: 25  Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դորա արիւնը մեզ վերայ եւ մեր որդկանց վերայ: 26  Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի: 27  Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ: 28  Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին: 29  Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր: 30  Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում: 31  Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու: 32  Եւ երբոր դուրս եկան, մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ: 33  Եւ երբոր Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է, 34  Նրան լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել: 35  Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին: 36  Եւ նստած նորան պահում էին այնտեղ: 37  Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ: 38  Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին: 39  Եւ անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին. 40  Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը: 41  Այնպէս էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում. 42  Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան: 43  Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ: 44  Միեւնոյնն էլ աւազակները, որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան: 45  Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը: 46  Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ: 47  Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա: 48  Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ. 49  Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կ’գա՞յ՝ դորան փրկէ: 50  Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին: 51  Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. եւ քարերը պատառուեցան. 52  Եւ գերեզմանները բացուեցան. եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան. 53  Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան: 54  Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր: 55  Եւ այնտեղ շատ կանայք կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որ Գալիլեայից Յիսուսի ետեւիցն եկան նորան ծառայութիւն անելու: 56  Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդիայի որդկանց մայրը: 57  Եւ երբոր իրիկուն եղաւ Արիմաթիայից մի հարուստ մարդ եկաւ՝ անունը Յովսէփ, որ ինքն էլ աշակերտ եղած էր Յիսուսին: 58  Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց. այն ժամանակ Պիղատոսը հրամայեց որ մարմինը տրուի: 59  Եւ Յովսէփը մարմինն առնելով մաքուր կտաւով պատանեց, 60  Եւ դրաւ իր նոր գերեզմանի մէջ, որ վէմի մէջ փորել էր. եւ գերեզմանի դռանը մի մեծ քար թաւալեց գնաց: 61  Եւ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը, գերեզմանի դիմացը նստած: 62  Եւ հետեւեալ օրը որ ուրբաթից յետոյ է, քահանայապետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօտ, եւ ասեցին. 63  Տէր, յիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր Երեք օրից յետոյ յարութիւն կ’առնեմ. 64  Ուրեմն հրամայիր, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանն զգուշութիւնով պահեն. մի գուցէ աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. եւ ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը յարութիւն առաւ, եւ յետին մոլորութիւնը չար լինի քան թէ առաջինը: 65  Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինուորներ, գնացէք՝ զգոյշ պահեցէք՝ ինչպէս գիտէք: 66  Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանութիւն արին, քարը կնքելով պահապան զինուորների հետ:

Ծանոթագրություններ