Մատթեոս 6։1-34

6  Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չ’ունիք ձեր Հորիցն որ երկնքումն է:  Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. ճշմարիտն ասում եմ ձեզ. նորանք իրանց վարձքն առած են:  Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.  Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ:  Եւ երբոր աղօթք անես, չ’լինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան: Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են:  Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ:  Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին:  Արդ նորանց մի նմանիք. որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ:  Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. 10  Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ: 11  Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր: 12  Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին: 13  Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն: 14  Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ: 15  Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները: 16  Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են: 17  Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա. 18  Որ մարդկանց ծոմ պահող չ’երեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ: 19  Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում: 20  Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում: 21  Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը: 22  Մարմնի ճրագն աչքն է. արդ՝ թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կ’լինի: 23  Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կ’լինի: Ուրեմն՝ եթէ այն լոյսն որ քեզանում է՝ խաւար է, ապա խաւարը ո՞րքան աւելի: 24  Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ: Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային: 25  Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք: Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը: 26  Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք: 27  Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել: 28  Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում: 29  Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ: 30  Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ: 31  Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք: 32  Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ: 33  Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ: 34  Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը:

Ծանոթագրություններ