Մատթեոս 9։1-38

9  Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը:  Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ:  Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է:  Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը:  Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ:  Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը:  Եւ նա վերկացաւ գնաց իր տունը:  Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց:  Եւ Յիսուսն այնտեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից: 10  Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ: 11  Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ի՞նչու համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ: 12  Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները: 13  Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան: 14  Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչու մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում: 15  Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ այն ժամանակ ծոմ կ’պահեն: 16  Ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, որովհետեւ նորա լրութիւնը (կարկատանը) կ’առնէ հանդերձիցը, եւ պատառուածքն էլ աւելի չար կ’լինի: 17  Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. ապա թէ ոչ՝ տկերը կ’պատառուին՝ եւ գինին կ’թափուի, եւ տկերը կ’կորչին. այլ նոր գինին նոր տկերի մէջ կ’ածեն, եւ երկուսն էլ կ’պահուին: 18  Նա այս բաները նորանց հետ խօսելիս, ահա մի իշխան եկաւ նորան երկրպագեց եւ ասեց. Իմ աղջիկը արդէն մեռաւ, միայն թէ եկ եւ ձեռքդ նորա վերայ դիր՝ եւ կ’ապրի: 19  Եւ Յիսուսը վերկացաւ գնաց նորա ետեւից եւ նորա աշակերտներն էլ: 20  Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ: 21  Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կ’փրկուիմ: 22  Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից: 23  Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը, 24  Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է: Եւ նորանք ծաղր էին անում նորան: 25  Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վերկացաւ: 26  Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը: 27  Եւ Յիսուսն այն տեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի: 28  Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր: 29  Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ: 30  Եւ նորանց աչքերը բացուեցան: Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չ’իմանայ: 31  Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը: 32  Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ: 33  Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ: 34  Բայց Փարիսեցիներն ասում էին թէ Դեւերի իշխանութիւնովն է հանում դեւերը: 35  Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւն բժշկելով: 36  Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին: 37  Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ: 38  Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ:

Ծանոթագրություններ