Մարկոս 11։1-33

11  Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ Բեթփագէ եւ Բեթանիա՝ Ձիթենեաց սարի մօտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց:  Եւ ասեց նորանց. Գնացէք այդ ձեր առաջի գիւղը. եւ շուտով երբոր նորա մէջ մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք որի վերայ ոչ ոք չէ նստած. նորան արձակեցէք բերէք:  Եւ եթէ մէկը ձեզ ասէ. Ի՞նչու համար էք այդ անում. ասեցէք՝ թէ նա պէտք է Տիրոջը. եւ շուտով նորան այստեղ կ’ուղարկէ:  Գնացին, եւ աւանակը գտան դուրսը փողոցի մէջ դռան մօտ կապած, եւ նորան արձակեցին:  Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասեցին նորանց. Ի՞նչ էք անում դա, որ արձակում էք այդ աւանակը:  Նորանք էլ ասեցին նորանց, ինչպէս Յիսուսը հրամայել էր. եւ թոյլ տուին նորանց:  Եւ աւանակը Յիսուսի մօտ բերին. եւ իրանց հանդերձները նորա վերայ գցեցին, եւ նա նորա վերայ նստեց:  Շատերն էլ իրանց հանդերձները ճանապարհին փռում էին , ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհին փռում:  Եւ առաջից գնացողները եւ ետեւից եկողները աղաղակում էին եւ ասում, Ովսաննա. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը. 10  Օրհնեալ է Տիրոջ անունով մեր Դաւիթ հօր եկող թագաւորութիւնը. Ովսաննա ’ի բարձունս: 11  Եւ Յիսուսը մտաւ Երուսաղէմ՝ եւ տաճարի մէջ. եւ չորս կողմով ամեն բանի մտիկ տուաւ. եւ որովհետեւ արդէն իրիկուայ ժամանակ էր, դուրս գնաց Բեթանիա տասնեւերկուսի հետ: 12  Եւ հետեւեալ օրն երբոր Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց: 13  Եւ հեռուանց մի թզի ծառ տեսնելով, որ տերեւներ ունէր, գնաց թէ արդեօք նորա վերայ մի բան կ’գտնէ՞. եւ երբոր եկաւ, մի բան չ’գտաւ բայց միայն տերեւներ. որովհետեւ թզի ժամանակ չէր: 14  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. այլեւս ոչ ոք քեզանից յաւիտեան պտուղ չ’ուտէ. եւ նորա աշակերտները լսում էին: 15  Եւ եկան Երուսաղէմ. եւ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին. եւ ստակ փոխողների սեղանները, եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց: 16  Եւ չէր թողում, որ մէկը մի անօթ անցկացնէ տաճարի միջով: 17  Եւ սովորեցնում էր եւ ասում նորանց, Գրուած չէ՞ թէ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բոյն արիք դորան: 18  Եւ դպիրները եւ քահանայապետները լսեցին, եւ ուզում էին թէ ի՞նչպէս կորցնեն նորան. որովհետեւ վախենում էին նորանից. որովհետեւ բոլոր ժողովուրդը նորա վարդապետութեան վերայ զարմացել էր: 19  Եւ երբոր իրիկուն եղաւ, քաղաքիցը դուրս եկաւ: 20  Եւ առաւօտանց անցնելիս՝ տեսան այն թզի ծառն արմատիցը չորացած: 21  Եւ Պետրոսը յիշելով ասեց նորան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացաւ: 22  Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք: 23  Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ: 24  Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կ’առնէք, եւ կ’լինի ձեզ: 25  Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. որպէսզի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ: 26  Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ: 27  Եւ դարձեալ Երուսաղէմ եկան. եւ նա տաճարումը ման գալիս, քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ եկան. 28  Եւ ասեցին նորան. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները. եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը որ այդ բաներն անես: 29  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տուէք, եւ ես էլ կ’ասեմ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները: 30  Յովհաննէսի մկրտութիւնն երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից, պատասխան տուէք ինձ: 31  Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ Երկնքից, կ’ասէ, Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան: 32  Այլ թէ ասենք՝ Մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք. որովհետեւ ամենքը ընդունում էին Յովհաննէսին՝ թէ իրաւի մարգարէ էր: 33  Եւ պատասխանեցին եւ ասեցին Յիսուսին. Չ’գիտենք: Յիսուսն էլ նորանց պատասխանեց եւ ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ, թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները:

Ծանոթագրություններ