Մարկոս 8։1-38

8  Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.  Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն:  Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել:  Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս:  Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք: Եւ նորանք ասեցին՝ Եօթը:  Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին:  Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. եւ նա օրհնեց եւ ասեց որ նորանց էլ գցեն:  Կերան եւ կշտացան. եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան:  Եւ ուտողները չորս հազարի չափ էին. եւ նորանց արձակեց: 10  Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ: 11  Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը: 12  Եւ նա շատ զարմացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս ազգին նշան չի տրուիլ: 13  Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց: 14  Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ: 15  Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը: 16  Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք: 17  Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը: 18  Աչք ունիք՝ եւ չե՞ք տեսնում. եւ ականջ ունիք՝ եւ չե՞ք լսում. եւ չե՞ք յիշում: 19  Երբոր այն հինգը հացը հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու: 20  Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞. զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. եւ նորանք ասեցին, Եօթը: 21  Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում: 22  Եւ գալիս է Բեթսայիդա. եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան: 23  Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է: 24  Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս: 25  Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր: 26  Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես: 27  Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ: 28  Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, եւ ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը: 29  Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ: Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը: 30  Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար: 31  Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ: 32  Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան: 33  Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները: 34  Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ: 35  Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան: 36  Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ: 37  Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար: 38  Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը:

Ծանոթագրություններ