Միքիա 1։1-16

1  Տիրոջ խօսքը եղաւ Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին:  Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը:  Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ:  Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիվայրից:  Յակոբի հանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. ո՞վ է Յակոբի հանցանքը, չէ՞ որ Երուսաղէմը:  Եւ Սամարիան պիտի դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ բանամ նորա հիմերը:  Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքն էլ պիտի դառնան:  Սորա համար պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպուած եւ մերկ ման գամ, սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս:  Որովհետեւ անբժշկելի են նորա վերքերը, որովհետեւ եկաւ մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ: 10  Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, Բեթափրայումը* փոշու մէջ պիտի թավալուիմ. 11  Անց կաց քեզ համար, ով Սափիրի* բնակչուհի, ամօթով մերկ. դուրս չէ եկել Սաանանի* բնակչուհին, Բեթեսելի* կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը: 12  Որովհետեւ գալարվում է բարեաց համար Մարօթի* բնակչուհին, որովհետեւ չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը: 13  Ձին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները: 14  Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ–գեթին. Աքզիբի* տները պիտի ստեն իսրայելի թագավորներին: 15  Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի* բնակչուհի մինչեւ Ոդողմ պիտի հասնէ Իսրայէլլի փառքը: 16   Գերծիր եւ կտրիր մազերդ քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից:

Ծանոթագրություններ

1։10 Այսինքն՝ Փոշու տուն։
1։11 Այսինքն՝ Գեղեցկութիւն։
1։11 Այսինքն՝ Ելք։
1։11 Այսինքն՝ Սերձակայ տուն։
1։12 Այսինքն՝ Դառնութիւններ։
1։14 Այսինքն՝ Ստութիւն։
1։15 Այսինքն՝ Ժառանգութիւն։