Միքիա 2։1-13

2  Վա՜յ անօրէնութիւն խորհողներին, եւ իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. Նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ իրանց ձեռքն է իրանց ոյժը:  Եւ նորանք ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. Եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութիեանը:  Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք եմ խորհում այս ազգի վերայ. Որտեղից որ չեք կարողանալ քաշել ձեր պարանոցները, եւ չէք գնալ հպարտութեամբ, որովհետեւ ժամանակը չար է:  Այն օրը ձեզ վերայ առակ են խօսելու, եւ ողբալի ողբով ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողիին բաժանում է մեր դաշտերը:  Դորա համար դու լար ձգող պիտի չ’ունենաս Տիրոջ ժողովքումը:  Նորանք՝ Մի մարգարէանաք, ասելով մարգարէանում են: Նորանք չ’պիտի մարգարէանան նորանց վերայ*. նախանտինքը չի վերանալ:  Ով Յակոբի տուն կոչուածդ, մի՞թէ Տիրոջ հոգին կարճ է. կամ սորա՞նք են նորա գործերը. Մի՞թէ իմ խօսքերը լաւ չեն ուղիղ վարուողի համար:  Եւ իմ ժողովուրդը անցեալումն* իբրեւ թշնամի է վեր կացել. Հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից:  Իմ ժողովրդի կանանցը վռնտում էք իրանց զուրաճալի տներիցը, նորանց երեխաների վրայից առնում էք իմ փառքը չաւիտեան: 10  Վեր կացէք ու գնացէք, որովհետեւ սա չէ հանգստութեան տեղը. այն պղծութեան պատճառով, որ պիտի կործանէ, եւ այն էլ սաստիկ կործանումով: 11  Եթէ մի մարդ՝ թեթեւաբարո եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանում, ահա նա կ’լինի այս ազաի մարգարէն: 12  Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը Բոսրայի ոչխարների պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով: 13  Խրամատողը վեր է ելնում նորանց առաջին, նորանք խրամատում եւ անց են կանում դռնովը ու նորանով դուրս գալիս, եւ նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ Տէրն էլ նորանց պարագլուխ:

Ծանոթագրություններ

2։6 Կամ՝ նորանց.
2։8 Կամ՝ երէկ։