Միքիա 4։1-13

4  Եւ վերջին օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան.  Եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք նորա շաւիղներովը, որովհետեւ Սիօնից պիտի դուրս գայ օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից:  Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. եւ նորանք պիտի կոտրատեն իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլեւս պատերազմ պիտի չ’սովորեն:  Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել:  Որովհետեւ բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր Աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից:  Այն օրը ասոմ է Տէրը, պիտի ժողովեմ կաղը, եւ աքսորուածը պիտի հաւաքեմ, եւ այն էլ՝ որին չարիք եմ արել:  Եւ կաղը պիտի մնացորդ շինեմ, եւ հեռու քշուածը՝ զօրաւոր ազգ. Եւ Տէրը պիտի թագաւորէ նորանց վերայ՝ Սիօն սարումն, այսուհետեւ մինչեւ յաւիտեան:  Եւ դու, ով հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլուրը, մինչեւ քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանութիւնը, Երուսաղէմի աղջկան թագաւորութիւնը:  Հիմա ինչո՞ւ ես գոռում գոչում թագաւորը մէջդ չէ՞, կամ թէ խորհրդականդ կորե՞լ է, որ քեզ ծննդականի պէս ցաւ է բռնել: 10  Գալարիր եւ ցաւագնիր ծննդականի պէս, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ հիմա դուրս ես գալու քաղաքիցը, եւ պիտի բնակուես դաշտումը, եւ պիտի գնաս մինչեւ Բաբիլոն, եւ այնտեղ պիտի ազատուիս, Տէրը քեզ այնտեղ պիտի ազատէ քո թշնամիների ձեռիցը: 11  Եւ հիմա քեզ վերայ շատ ազգեր են ժողովուել, որոնք ասում են. թող պղծուի, եւ մեր աչքերը տեսնեն Սիօնին: 12  Բայց նրանք չ’գիտեն Տիրոջ խորհուրդները, եւ չեն հասկանում նորա խորհուրդը, որովհետեւ նա նորանց ժողովուելու է ինչպէս որանները կալի մէջ: 13  Վեր կաց ու կալը կասիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ես քո եղջիւրը երկաթի պիտի անեմ, եւ քո կճղակները պիտի պղնձի շինեմ, եւ դու շատ ժողովուրդներ պիտի մանրես. եւ ես Տիրոջը պիտի նուիրեմ նորանց աշխատանքը, եւ նորանց ստացուածքը բոլոր երկրի Տիրոջը:

Ծանոթագրություններ