Միքիա 6։1-16

6  Մէկ լսեցէք Տիրոջ ավածը. Վերկ կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը:  Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. Որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ:  Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ինչո՞վ եմ քեզ հոգնեցրել, պատասխանիր ինձ:  Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին:  Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր, թէ ինչ էր խորհում Մովաբի Բաղակ թագագնաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. որպէսզի գիտենաս Տիրոջ արդար գործերը:  Ես ինչո՞վ դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Տիրոջ առաջին. Արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ:  Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւորաւոր յուղի գետերի. Արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ:  Քեզ յայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ:  Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. Լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վժռողին: 10  Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուազած արդու՝ որ անիծեալ է: 11  Մի՞թէ ես մաքուր կ’համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին: 12  Որի հարուստները լիքն են զրկանքով, եւ նորա բնակիչները սուտ են խօսում, եւ նորանց բերանումը նենգաւոր լեզու կայ: 13  Ուրեմն ես էլ հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով: 14  Դու պիտի ուտես, ու չ’կշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. եւ դու կ’քարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ: 15  Դու պիտի սերմես, բայց չ’հնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց յուղով չ’օծուիս. եւ քաղցու՝ բայց գինի պիտի չ’խմես: 16  Եւ պահվում են Ամրիի հրամանները, եւ Աքաաբի տան բոլոր գործերը, եւ դուք գնում էք նորանց խրատներովը, որպէսզէ քեզ ամայի անեմ, եւ նորա բնակիչները սուլելու առարկայ. Եւ դուք պիտի կրէք իմ ժողովրդին նախատինքը:

Ծանոթագրություններ