Նաում 2։1-13

2  Խորտակող է վեր գալիս քեզ դէմ. պահիր պարիսպը. ճանապարհին նայիր, մէջքդ պնդացրու, ոյժդ շատ զօրացրու:  Որովհետեւ Տէրը ետ է դարձրել Յակոբի վայելչութիւնը, Իսրայէլի վայելչութեան պէս. որովհետեւ դարտակողները դարտակել են նորանց, եւ նորան որթի ուռերը փչացրել են:  Նորա տղամարդների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են ներկուած, բոցացայտ պողպատով պատուած է կառքը նորա պատրաստութեան օրը, եւ նոճի նիզակները ծածանվում են:  Փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բաղխում հրապարակներումը, նորանց երեւոյթը ջահերի պէս է, կայծակների պէս են վազվազում:  Նա յիշում է իր զօրաւորներին, նորանք գլորվում են գնալիս, շտապում են դէպի պարիսպը, եւ պատսպարանը պատրաստուած է:  Գետերի դռները պիտի բացուին, եւ պալատը պիտի հալուի:  Եւ որոշուեցաւ, որ նա գերութեան հանուի, եւ նորա աղախինները ճչում են իբր աղաւնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով:  Եւ Նինուէի ջրերի աւազանի պէս էր իր առաջի օրերիցն ի վեր. եւ նորանք փախչելիս՝ Կանգնեցէք, կանգնեցէք, կ’ասեն, բայց ուշադրող չ’կայ:  Արծաթ կողոպտեցէք, ոսկի կողոպտեցէք. եւ վախճան չ’ունին զարդերը՝ ծանրաբեռնուած ամեն տեսակ ցանկալի սպասներով: 10  Դարտակ ու դարտակուած ու դարտակացրուած է. եւ սիրտը հալվում եւ ծունկերը դողում, եւ ամեն մէջքերը երերվում են, եւ ամենքի երեսը սպրտնում է: 11  Ո՞ւր է առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. եւ վախեցնող չ’կար: 12  Առիւծը պատառում էր՝ իր լակոտներին բաւականանալու չափ, եւ խեղդում էր իր մատակ առիւծների համար. եւ լցնում էր որսով իր մորիները, եւ իր բնակարանները՝ յափշտակութիւնով: 13  Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի ծուխով այրեմ նորա կառքերը, եւ քո կորիւններին պիտի սուրն ուտէ. եւ երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, եւ այլ եւս պիտի չ’լսուի քո դեսպանների ձայնը:

Ծանոթագրություններ