Նաում 3։1-19

3  Վա՜յ արիւնհեղութեանց քաղաքին, բոլորը լիքն է ստութեամբ՝ յափշտակութեամբ. որսը պակաս չէ.  Խարազանի շռինդը եւ անիւի շառաչման ձայնը, եւ սրընթաց ձին ու ցնցուող կառքը.  Վեր վեր խաղացող ձիաւորը եւ թուրի պսպղոցը եւ նիզակի շողշողոցը, եւ շատ վիրաւորները եւ մեռածների բազմութիւնը, եւ անթիւ դիակների, որոնց դիակների վերայ գլորվում են:  Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը:  Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի քո քղանցքը բանամ քո երեսին, եւ ցոյց տամ ազգերին քո մերկութիւնը, եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը:  Եւ քեզ վերայ պիտի պղծութիւններ գցեմ ու քեզ խայտառակեմ, եւ քեզ հանդէս պիտի դնեմ:  Եւ պիտի լինի որ ամեն քեզ տեսնողը պիտի փախչէ քեզանից եւ պիտի ասէ՝ Աւերակ եղաւ Նինուէն, ո՞վ պիտի ողբայ նորա վերայ, ո՞րտեղից որոնեմ քեզ համար մխիթարիչներ:  Մի՞թէ դու լաւ ես Նով–ամոնից, որ շրջապատուած ջրերով՝ գետերում էր բնակվում, որի խրամը ծովն էր, ծովից էր նորա պարիսպը:  Եթէովպացիք էին նորա ոյժը, եւ Եգիպտացիք՝ որ ծայր չ’ունին. Փութացիք եւ Լիբէացիք քեզ օգնական էին: 10  Նա էլ պէտք է աքսոր գնայ գերութիւնով եւ նորա մանուկներն էլ պիտի ջարդուին ամեն ճանապարհի գլխին, եւ նորա պատուականների վերայ վիճակ պիտի գցեն, եւ նորա բոլոր մեծամեծները պիտի կապուին շղթաներով: 11  Դու էլ պիտի արբես՝ անյայտ դառնաս, դու էլ պիտի ապաստանարան որոնես թշնամուցը: 12  Քո բոլոր բերդերը թզենիներ են կանխահաս թուզերով. հէնց որ թափահարուին, իսկոյն կ’ընկնեն ուտողի բերանը: 13  Ահա քո ժողովուրդը կանայք է քո միջումը, քո թշնամիների առաջին պիտի բացուին քո երկրի դռները, կրակը պիտի ուտէ քո նիգերը: 14  Պաշարման համար ջուր քաշիր քեզ համար, պնդացրու բերդերդ, ցեխը մտիր եւ կոխ տուր կաւը, նորոգիր աղիւսի փուռը: 15  Այնտեղ քեզ կրակը պիտի ուտէ, սուրը պիտի քեզ ջարդէ, ջորեակի պէս քեզ ուտէ. բազմացրու քեզ ջորեակի պէս, շատացրու քեզ մորեխի պէս. 16  Դու շատացրից քո վաճառականները երկնքի աստղերիցն աւելի. Ջորեակը տարածուեցաւ ու թռաւ: 17  Քո թագակիրները մորեխի պէս են, եւ քո զօրավարները՝ անթիւ մորեխների պէս. որոնք ցուրտ օրը հանգչում են ցանգերի վերայ, արեգակը ծագելիս՝ չուում են, եւ չ’գիտացվում նորանց տեղը թէ ուր են: 18  Քնած են քո հովիւները, ով Ասորեստանի թագաւոր, պառկած են քո ազնուականները, ցրուած է քո ժողովուրդը սարերի վերայ, եւ ժողովող չ’կայ: 19  Ամոքումն չ’կայ քո կոտրուածքի համար, անբուժելի է քո վէրքը, ամեն քո լուրն լսողները քեզ վերայ ծափ են տալիս. Որովհետեւ ո՞ւմ վերայ չէ անցել միշտ քո չարութիւնը:

Ծանոթագրություններ