Նեեմիա 11։1-36

11  Եւ բնակուեցին ժողովրդի իշխանները Երուսաղէմումը. իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքը բնակուելու, բայց մնացեալ ինը մասը թողեն քաղաքներում։  Եւ ժողովուրդն օրհնեց այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը։  Եւ սորանք են այն գաւառի գլխաւորները, որ բնակուեցին Երուսաղէմումը. բայց Յուդայի քաղաքներում բնակվում էր ամեն մարդ իր ստացուածքում իրանց քաղաքներումը՝ Իսրայէլացիները, քահանաները, Ղեւտացիները, Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիները.  Եւ Երուսաղէմումը բնակուեցին Յուդայի որդկանցից եւ Բենիամինի որդկանցից՝ Յուդայեանք՝ Աթայիան՝ որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիէլի, Փարէսի որդկանցից։  Եւ Մաասիան՝ որդի Բարուքի, որդի Քոլոզէի. որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Յովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլօնիի։  Փարէսի որդկանցից Երուսաղէմում բնակողների բոլորը չորս հարիւր վաթսունեւութը քաջ մարդիկ էին։  Եւ սորանք են Բենիամինեանները՝ Սալլուն որդի Մեսուղամի, որդի Յովազի, որդի Փադայիայի, որդի Կովղիայի, որդի Մաասիայի, որդի Իթիէլի, որդի Եսայիայի.  Եւ նորանից յետոյ Գեբէին, Սելէին, ևայլն՝ ինը հարիւր քսանեւութը հոգի։  Եւ նորանց վերայ իշխան էր Զեքրիի որդի Յովէլը. եւ Սենուայի որդի Յուդան քաղաքի վերայ տեղակալ էր։ 10  Քահանաներից՝ Յովարիբի որդի Յեդայիան, 11  Յաքինը, Սարայիան՝ որդի Քեղկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադովկի, որդի Մարիօթի, որդի Աքիտովբի, Աստուծոյ տան վերակացուն. 12  Եւ նորանց եղբայրները, որ տաճարի գործը կատարում էին, ութը հարիւր քսանեւերկու էին։ Եւ Ադայիան՝ որդի Յերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասիի, որդի Զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեղքիայի, 13  Եւ նորա եղբայրները՝ տոհմապետներ՝ երկու հարիւր քառասունեւերկու էին։ Եւ Ամեսային՝ որդի Ազարիէլի, որդի Ահզայի, որդի Մեսաղամօթի, որդի Եմմերի, 14  Եւ նորանց եղբայրները՝ քաջազուններ՝ հարիւր քսանեւութը էին. եւ նորանց վերայ իշխան Ագեդողեմի որդի Զաբդիէլն էր։ 15  Եւ Ղեւտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի, որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի, որդի Բունիի, 16  Նաեւ Սաբեթան եւ Յովզաբադը Ղեւտացիների գլխաւորներից, որ Աստուծոյ տան արտաքին գործի վերայ էին։ 17  Եւ Մաթանիան՝ որդի Միքիայի, որդի Զաբդիի, որդի Ասափի՝ գլխաւոր առաջնորդը օրհնաբանութեան աղօթքի ժամանակին. եւ Բակբոկիան երկրորդն էր իր եղբայրներից. եւ Աբդան՝ որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի։ 18  Բոլոր Ղեւտացիները սուրբ քաղաքում երկու հարիւր ութսունեւչորս էին։ 19  Եւ դռնապանները Ակկուբը, Տեղմոնը եւ նորանց եղբայրները որ պահպանում էին դռները, հարիւր եօթանասունեւերկու էին։ 20  Եւ մնացեալ Իսրայէլացիք՝ քահանաները եւ Ղեւտացիները Յուդայի բոլոր քաղաքներումն էին ամեն մարդ իր ժառանգութիւնումը։ 21  Բայց Նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերայ էին։ 22  Եւ Երուսաղէմի Ղեւտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայի, Ասափի որդկանցից՝ երգեցողներից, որ Աստուծոյ տան գործի վերայ էին։ 23  Որովհետեւ թագաւորը նորանց համար հրաման էր տուել, որ ռոճիկ նշանակուած էր երգեցողներին իւրաքանչիւր օրուայ համար։ 24  Եւ Յուդայեան Զարայի որդկանցից Մասիզեբէլի որդի Փեթայիան թագաւորի գործակալն* էր ժողովրդի բոլոր գործերի մասին։ 25  Եւ դրսի գաւառները ու նորանց դաշտերի նկատմամբ՝ Յուդայի որդկանցից բնակվում էին Կարիաթ–արբայում եւ նորա գիւղերում, Դեբոնում եւ նորա գիւղերում, Կաբիսէլում եւ նորա դաշտերում. 26  Եւ Յեսուայում, Մօլադայում եւ Բեթփաղեթում, 27  Ասեր–սուաղում, Բերսաբէէում եւ նորա գիւղերում, 28  Սիկելակում, Մեքոնայում եւ նորա գիւղերում, 29  Ենռեմոնում, Սարաայում, Յերիմութում, 30  Զանովում, Ոդողոմում եւ նորանց գիւղերում, Լաքիսում եւ նորա արտերում, Ազեկայում եւ նորա գիւղերում, եւ տեղաւորուեցան Բերսաբէէից մինչեւ Ենովմի ձորը։ 31  Եւ Բենիամինի որդիքը՝ Գաբայից Մաքմաս, Այիա, Բեթէլ եւ նորա գիւղերը, 32  Անաթովթ, Նոբ, Անանիա, 33  Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ, 34  Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ, 35  Ովնով և Գեքարասիմ։ 36  Եւ Ղեւտացիներից՝ Յուդայի բաժիններից՝ Բենիամինում էին լինում։

Ծանոթագրություններ

11։24 Եբր. կշտին։