Ողբ 4։1-22

Յուդայի թշուառութիւնը և նախատինքը։ 4  Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխուել է մաքուր ոսկին. թափուած են սրբարանի քարերը ամեն փողոցների գլխին։  Սիօնի որդիքը պատուական՝ մաքուր ոսկիի հաւասաար, ի՜նչպէս համարուեցան իբրեւ ցեխի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։  Վիշապներն էլ են ծիծը հանում իրանց ձագերին կաթ տալիս, իմ ժողովրդի աղջիկը անգութ է դառել անապատի ջայլամների պէս։  Կաթնակերի լեզուն ծարաւութիւնից իր քիմքին կպաւ. երեխաները հաց ուզեցին, հաց կտրող չ’կայ նորանց համար։  Համեղ բաներ ուտողները քանդուած նստել են փողոցներում, որդան կարմիրի վերայ մեծացածները աղբանոցները գրկեցին։  Եւ մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէ դպել։  Մաքուր էին նորա ազնուականները ձիւնից, սպիտակ էին կաթից. կարմիր էին մարմնով բուստերիցը, շափիւղայ էր նորանց կերպարանքը։  Ածուխից սեւ եղաւ նորանց դէմքը, չեն ճանաչվում փողոցներում. նորանց մորթը նորանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պէս։  Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղների կարօտ։ 10  Ողորմած կանանց ձեռքեր եփեցին իրանց զաւակներին, նորանց համար կերակուր եղան իմ ժողովրդի աղջկայ բեկման ժամանակը։ 11  Տէրը կատարեց իր բարկութիւնը, թափեց իր բորբոքած բարկութիւնը, եւ նա կրակ վառեց Սիօնումը, եւ նա լափեց նորա հիմունքը։ 12  Չ’հաւատացին երկրի թագաւորները եւ աշխարհի բոլոր բնակիչները, թէ նեղիչն ու թշնամին կ’մտնեն Երուսաղէմի դռներովը։ 13  Նորա մարգարէների մեղքերիցը, նորա քահանաների անօրէնութիւններիցը, որոնք թափում էին արդարների արիւնը նորա մէջ, 14  Թափառեցին իբրեւ կոյրեր փողոցներումը. պղծուեցան արիւնով, որ կարող չէին դպչել նորանց հագուստներին։ 15  Քաշուեցէք, պիղծեր, կանչում էին նորանց, Քաշուեցէք, քաշուեցէք, մի դպչիք. նորանք էլ փախան եւ թափառեցին. ասեցին ազգերի մէջ՝ Այլ եւս չեն բնակուելու։ 16  Տիրոջ բարկութիւնը ցրուել է նորանց, էլ չէ նայելու նորանց վերայ. քահանաների երեսը չ’յարգեցին, ծերերին չ’գթացին։ 17  Տակաւին մաշվում էին մեր աչքերը զուր տեղը մեր օգնութեանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ չէր օգնիլ։ 18  Նորանք որսացին մեր քայլերը, որ չ’գնանք մեր հրապարակներումը, մեր վերջը մօտեցաւ, մեր օրերը լցուեցան. իրաւ եկել է մեր վերջը։ 19  Թեթեւաշարժ են մեր հալածողները երկնքի արծիւներից, սարերի վերայ մեզ հալածեցին, դաշտումը դարան սարքեցին մեզ համար։ 20  Մեր կեանքի* շունչը՝ Տիրոջ օծեալը բռնուեցաւ նորանց որոգայթներումը, որի համար մենք ասում էինք. Նորա հովանիի տակ կ’ապրենք ազգերի մէջ։ 21  Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրումը, քեզ էլ կ’անցնէ բաժակը, կ’արբես եւ ինքդ քեզ կ’մերկացնես։ 22  Քո անօրէնութիւնը պիտի վերջանայ, ով Սիօնի աղջիկ, էլ գերի չի տանիլ քեզ. քո անօրէնութեանը կ’այցելէ, ով Եդովմի աղջիկ, կ’յայտնեէ քո մեղքերը։

Ծանոթագրություններ

4։20 Եբր. քթի։