Ողբ 5։1-22

Ճնշուած ժողովուրդը շնորհք և օգնութիւն է խնդրում։ 5  Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը։  Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։  Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։  Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։  Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չ’ունինք։  Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։  Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չ’կան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։  Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չ’կայ։  Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։ 10  Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։ 11  Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։ 12  Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, ծերերի երեսը չ’յարգուեցան։ 13  Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։ 14  Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։ 15  Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։ 16  Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։ 17  Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։ 18  Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։ 19  Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։ 20  Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։ 21  Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ’դառնանք. նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։ 22  Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։

Ծանոթագրություններ