Սաղմոս 10։1-18

Չարերի ամբարտաւանութիւնից գանգատ Աստուծուն։ Դաւիթի վստահութիւնը Աստուծոյ վերայ։ 10 * Ով Տէր, ինչո՞ւ ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը:  Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին:  Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը:  Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբեք չի խնդրում, Աստուած չ’կայ. նորա բոլոր խորհուրդները սա է:  Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։  Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ:  Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ:  Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.  Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջի մէջ. դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով: 10  Եւ կուչ է գալիս պառկում. եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ: 11  Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացավ, իր երեսը թագցրեց. նա չի տեսնիլ իսպառ: 12  Վեր կաց, Տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. մի մոռանար նեղեալներին: 13  Ամբարիշտն ինչո՞ւ հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում: 14  Դու տեսնում ես. որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը: 15  Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չ’գտնես: 16  Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը: 17  Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր, 18  Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չ’հալածէ:

Ծանոթագրություններ

10 Գրաբար թարգմանութիւնում Սաղ. 10 միացուիլով 9-ի հետ՝ Սաղ. 11. այնտեղ 10 հիշուիլ և այնպէս շարունակվիլ մինչև Սաղ. 147. Տես 147 ծանօթագրությունը։