Սաղմոս 100։1-5

Գոհութեան համար Սաղմոս։ 100  Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր:  Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով:  Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք:  Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. գոհացէք նորանից եւ օրհնեցէք նորա անունը:  Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ:

Ծանոթագրություններ