Սաղմոս 101։1-8

Դաւիթի Սաղմոս։ 101  Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ:  Իմաստութիւնով կ’գնամ կատարելութեան ճանապարհում. ե՞րբ կը գաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կ’գնամ իմ տան մէջ:  Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. նա ինձ չ’մօտենայ:  Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ:  Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կ’ջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել:  Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կ’ծառայէ ինձ:  Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին:  Առաւօտանց կ’ջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին:

Ծանոթագրություններ