Սաղմոս 102։1-28

Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը*։ 102  Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ:  Մի թաքցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ:  Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան:  Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. որ հաց ուտելս էլ մոռացայ:  Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ:  Ես նմանեցի անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ:  Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ մինակ ծտի:  Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, ինձ դէմ կատաղածները երդում են անում ինձանով:  Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու խմելիքս արտասուքի հետ եմ խառնում: 10  Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր: 11  Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ: 12  Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ: 13  Դու վեր կ’կենաս, Սիօնին կ’ողորմես. որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ: 14  Որովհետեւ քո ծառաները հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս: 15  Ապա հեթանոսները կ’վախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը: 16  Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը: 17  Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը: 18  Սա պիտի գրուի եկող ազգի համար. եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կ’գովէ: 19  Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ: 20  Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը: 21  Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորան գովասանքը՝ Երուսաղէմումը: 22  Երբոր մէկտեղ կ’ժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար: 23  Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. եւ կարճացրեց իմ օրերը: 24  Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. քո տարիները ազգից մինչեւ ազգ են: 25  Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը: 26  Նորանք կ’կորչեն, բայց դու կը մնաս. եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն. 27  Բայց դու նոյնն ես. եւ քո տարիները չեն վերջանալ: 28  Քո ծառաների որդիքը կ’բնակուեն. եւ նորանց սերունդը հաստատ կ’մնայ քո առաջին:

Ծանոթագրություններ

102։0 Սաղ. 61:2։ 142:2։