Սաղմոս 103։1-22

Դաւիթի Սաղմոս։ 103  Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը:  Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.  Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը:  Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով:  Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս:  Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին:  Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը:  Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ:  Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան: 10  Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ: 11  Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ: 12  Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները: 13  Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին: 14  Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք: 15  Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է: 16  Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չ’կայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան: 17  Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ, 18  Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար: 19  Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին: 20  Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով: 21  Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը: 22  Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը:

Ծանոթագրություններ