Սաղմոս 105։1-45

105  Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը:  Օրհնեցէք նորան. սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները:  Պարծենցէք նորա սուրբ անունովը. ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը:  Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ:  Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը:  Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը:  Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են:  Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.  Այն որ Աբրահամի հետ դրաւ. եւ իր երդումը՝ Իսահակի հետ: 10  Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտեանական ուխտ լինի. 11  Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի. 12  Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում. 13  Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ: 14  Նա թոյլ չ’տուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. եւ թագաւորներ պատժեց նորանց համար. 15  Մի դիպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք: 16  Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց: 17  Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ: 18  Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. նորա անձը երկաթի մէջ մտաւ: 19  Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան: 20  Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան: 21  Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ. 22  Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ: 23  Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը: 24  Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը: 25  Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառների դէմ: 26  Իր ծառայ Մովսէսին ուղակեց, Ահարօնին՝ որ ընտրել էր: 27  Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը: 28  Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չ’հակառակուեցան: 29  Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց: 30  Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ: 31  Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ: 32  Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը: 33  Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց: 34  Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չ’կար. 35  Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. եւ նորանց արտերի պտուղը կերաւ։ 36  Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առջիններին: 37  Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չ’կար: 38  Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ: 39  Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ: 40  Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. եւ երկնքի հացով կշտացրեց նորանց: 41  Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. գետեր գնացին անջուր տեղերումը: 42  Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային: 43  Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով: 44  Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք. 45  Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն: Ալէլուիա։

Ծանոթագրություններ