Սաղմոս 108։1-13

Երգ. Դաւիթի Սաղմոս։ 108  Իմ սիրտը պատրաստ է , ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը:  Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց:  Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ:  Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը:  Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ:  Որ քո սիրելիքն ազատուին. թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ:  Աստուած խօսեց իր սրբարանումը. ես կ’ցնծամ. Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ:  Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրէմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.  Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. Փղշտացիների երկրի վերայ կ’ցնծամ։ 10  Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաքը. ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը: 11  Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած: 12  Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է: 13  Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին:

Ծանոթագրություններ