Սաղմոս 11։1-7

Երգողների գլխաւորին։ Դաւիթի (Սաղմոս։) 11  Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն:  Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, եւ իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով:  Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ:  Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին:  Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը:  Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կ’տեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կ’լինի:  Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կ’տեսնեն նորա երեսը:

Ծանոթագրություններ