Սաղմոս 110։1-7

Դաւիթի Սաղմոս։ 110  Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ:  Տէրը Սիօնիցը կ’ուղարկէ քո զօրութեան գաւազանը. տիրապետիր քո թշնամիների մէջ:  Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին:  Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս:  Տէրը քո աջ կողմն է. նա կ’ջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը:  Նա կ’դատէ հեթանոսների մէջ. կը լեցնէ մեռելներով. գլուխը կ’ջարդէ շատ երկիրների մէջ:  Գետիցը կ’խմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կ’բարձրացնէ:

Ծանոթագրություններ