Սաղմոս 111։1-10

111  Ալէլուիա: Տէրիցը կ’գոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ:  Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց:  Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան:  Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողոորմած եւ գթած է Տէրը:  Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. նա յաւիտեան յիշում է իր ուխտը:  Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով:  Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են:  Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով:  Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը: 10  Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան:

Ծանոթագրություններ